![](/banners/BeFunky-design.jpg)
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միջազգային հարթակում տեղի ունեցող գործողությունների հիմնական պատասխանատվությունը կրում է Արևմուտքը. Նովրուզ Մամեդով
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/download5.jpg)
Վարշավյան պայմանագրի գործողությունների դադարից ու ԽՍՀՄ փլուզումից հետո միջազգային հարթակում տեղի ունեցող գործողությունների հիմնական պատասխանատվությունը կրում է Արևմուտքը: Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:
«Արևմտաեվրոպացի ղեկավարները պետք է համակողմանիորեն ու խորը մտածեն, թե ինչ հետևանքների կհանգեցնեն իրենց քայլերը ու իրենց անցկացրած քաղաքականությունը: Ցավոք, դա դեռ այդպես չէ»,- հավելել է Մամեդովը: