Բաժիններ՝

Քաղաքական գործիչները չպետք է սահմանափակվեն ներգաղթյալների ողբերգությանը տրվող էմոցիոնալ ռեակցիայով. Մոգերինի

Չնայած այն բանին, որ քաղաքական գործիչներից պահանջում են էմոցիոնալ արձագանք անօրինական ներգաղթյալների խնդիրներին առնչվող հարցերին, նրանք պետք է արձագանքեն պրագմատիկորեն ու մեծ պատասխանատվություն ցուցաբերեն, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մամլո ասուլիսին, որտեղ նրան խնդրել էին մեկնաբանել Սիրիայից 3 տարեկան խեղդված երեխայի լուսանկարը: Այս մասին հայտնում է Interfax-ը:

«Որպես մարդ՝ այդ լուսանկարն ինձ հուզեց: Սակայն ես նաև պետք է հայտարարեմ, որ որպես կին քաղաքական գործիչ, եթե դուք թույլ կտաք ոչ պաշտոնապես արտահայտվել, քանի որ այստեղ պաշտոնական հանդիպում չէ, ես մի քիչ հոգնել եմ այն բանից, երբ քաղաքական գործիչներից՝ լինի կին, թե տղամարդ, պահանջում են էմոցիոնալ ռեակցիա: Մենք պետք է արձագանքենք հետևողականորեն ու ռացիոնալ կերպով»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930