«Ենթադրենք` թողնում ենք կիսանախագահական, ո՞վ պիտի լինի նախագահ». Գ. Սահակյան. a1plus.am

a1plus.am-ը գրում է. Հանրապետության երկրորդ քաղաքական դեմքն այսօր վերջապես բացահայտել է, թե ինչու է Սերժ Սարգսյանը նախաձեռնել սահմանադրական բարեփոխումները. «Ենթադրենք, թողնում ենք կիսանախագահական, ո՞վ պիտի լինի նախագահ»՝ ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

Բոլորը կարող են նախագահ աշխատել, բայց նախագահ լինելը բացառիկների շնորհն է, այդ բացառիկներն էլ արդեն դարձել են նախագահ։ Սակայն Գալուստ Սահակյանի ամենամեծ ցավն առջևում է. «Ես շատ ցավում եմ, որ երկրի նախագահը նման կենսափորձով ու դերակատարումներով հրաժարվում է բոլոր պաշտոններից»։

Ինքը պնդում է, որ նոր Սահմանադրության նախագիծը Սերժ Սարգսյանի վերարտադրվելու հետ ոչ մի կապ չունի, ի՞նչ դժվար բան էր հանել երկու անգամից ոչ ավել նախագահ դառնալու սահմանադրական արգելքը. «Էդ արգելքը ավելի հեշտ էր հանելը, քան մի ամբողջ համակարգ փոխելը»։

Պարոն Սահակյանը չի հասկանում նաև այն միտքը, թե Սերժ Սարգսյանը պատրաստվում է նախագահի պաշտոնից հետո գլխավորել Ազգային Ժողովը, բոլոր պաշտոններն արդեն զբաղված են լինելու. «Հետադարձ ճանապարհ էլ չկա։ Համամասնական ընտրություններ են, համամասնական ցուցակ է, ովքեր որ պաշտոններ կստանան դրանից հետո, տվյալ քաղաքական թիմը, նրանք ցուցակից դուրս են գալիս, և եթե այս պաշտոնյաներն էլ ցուցակից դուրս են գալիս, ցուցակը համալրվում է աստիճանաբար»։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս