Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Եկեղեցին շատ ակտիվ ներգրավված է գործընթացի մեջ և ուղղակի տեքստով ասում է, որ պետք է իշխանությանը հեռացնել:
Ադրբեջանին տրվող տարածքներում, այո, մեր գյուղացիներն ունեն սեփականության վկայականներ, փաստաթղթեր
Մենք այդ հարցին պետք է շատ լրջորեն անդրադառնանք, և ըստ էության, ամենօրյա ռեժիմով ենք քննարկում այդ հարցը: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանին տրվող տարածքներում մեր գյուղացիներն ունեն սեփականության վկայականներ:
Եվ այնտեղ մի նյուանս կար՝ լինել ֆորպոստ կամ չլինել: Հասկանու՞մ եք, որ ընտրությունը սրա մեջ է, այս ձևակերպումն արդեն ձևակերպման հեղինակների մտածողության ամպլիդուտի մասին է: Եվ սա հենց ֆորպոստի տրամաբանության մեջ է, որ՝ տես հա, դու կամ ֆորպոստ պիտի լինես կամ չլինես, տես հա՝ դու կամ պետք է չլինես կամ պետք է լինես ֆորպոստ: Այս դեպքում՝ ի՞նչ ընտրություն անենք, պարզ չի՞ ինչ ընտրություն անենք: Մեր ամբողջ խնդիրն այն է, որ մենք ուզում ենք այս բանաձևից դուրս գանք, երբ ընտրությունն այն չէ՝ լինել ֆորպոստ, թե չլինել»,- հայտարարեց Փաշինյանը:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը։
Փաշինյանը խուսափեց հարցից` Ադրբեջանը դուրս կգա՞ Վարդենիսից, Ջերմուկից, Իշխանասարից, Ներքին Հանդից
Սահմանազատումը ողջունել են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ը. Փաշինյանը քարտեզի տրաֆարետով է շրջում
Այո, կար տարբերակ կանխելու 2020թ. պատերազմը. Փաշինյանը կրկին կեղծում և արդարանում է
Սահմանազատման փաթեթը հիմնված է Ալմա Աթայի փաստաթղթի վրա. Վրաստանի հետ սահմանազատումն էլ կարագացնենք
Եթե ադրբեջանցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։
Երաշխիքը, որ Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ առաջ չի քաշի, մեր դիրքերի լեգիտիմությունն է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մտահոգություններին, թե արդյոք հետագա ճնշումների դեպքում Հայաստանը զիջումների չի գնա «Զանգեզուրի միջանցքի» առումով, ադրբեջանցիների վերադարձի առումով եւ այլն:
Այո, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու։
Հունգարիան գուցե արգելափակի Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագծերը։ Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնեց, որ Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։
2022թ. հոկտեմբերի 6-ին մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու վերաբերյալ, և որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դրվի սահմանազատման գործընթացի հիմքում: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պնդումներին, որ սահմանազատումն իրականացվում է Ադրբեջանի ճնշման ներքո, դր համար էլ սկսվում է այնտեղից, որտեղ մենք պետք է տարածք զիջենք:
«Թուրան» գործակալությանը նոր մանրամասներ են հայտնի դարձել Ադրբեջանի դեմ ամերիկյան հնարավոր պատժամիջոցների մասին։
Հունաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետրոսի հարցին ի պատասխան առաջարկեց Կիրանցի դպրոցի շուրջ ծառեր տնկել, որ երեխեքը ադրբեջանցիներին չտեսնեն:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Չանգպեն Չժաոն հանցագործներին թույլ է տվել իր հարթակում փողերի լվացմամբ զբաղվել։
Իշխանություններն արդեն բացահայտ ցույց են տալիս, թե ինչու են 2018 թվականին եկել իշխանության։ Նրանք միսիա ունեն՝ անելու այն, ինչ նրանց կթելադրի Թուրքիան։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով Տավուշում շարունակվող գործընթացների մասին, ասաց ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը։
Վերջին շաբաթներին՝ տավուշյան անհնազանդության ակցիաների թափ հավաքելուն զուգահեռ, սաստկացել են Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղղությամբ իշխանությունների, նրանց հարող շրջանակների ու իշխանությունների կողմից համակարգվող ֆեյքերի հարձակումները:
Երեկոյան զրույց` Կիրանցում. ՈւՂԻՂ
«Հերթական մանիպուլյացիան է։ 1994 թվականի շփման գիծը միջազգայնորեն ճանաչված գիծ է»,- ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքում իշխանությունների կողմից Ալմա Աթայի հռչակագրին հղում տալու քաղաքականությանը և, մասնավորապես, այս առնչությամբ ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններին։
«Ալիևի համար Փաշինյանը նվեր է. նվեր, որն ուղարկվել է 30 տարվա իր երազանքներն իրականացնելու համար։ Փաշինյանը Հայաստանը տանում է կործանման, ուստի վաղուց պետք էր քննարկել ոչ թե այն, թե ի՞նչ է անում Փաշինյանը, այլ այն, թե ի՞նչ ենք անում մենք, հատկապես, երբ տեսնում ենք, որ եկեղեցին է արդեն իր վրա վերցնում այդ ծանր գործը»,- ասաց Կարապետյանը՝ շեշտելով՝ ՔՊ-ականների հակաեկեղեցական ելույթների տարափը մի կողմից ծիծաղ է առաջացնում, մյուս կողմից փաստում, որ այս իշխանության մոտ վախ կա եկեղեցուց։
Այդ մանուշակագույն հատվածը կազմում է մոտ 0,18 քառ. կմ կամ 180 մլրդ. քառ. մմ։
«Ձյուն գա գլխիդ, մեր պապերը կասեին՝ գետը քեզ տանի»,- իրեն հասցեագրված ապատեղեկատվություններին ի պատասխան՝ ասել է Բագրատ Սրբազանը։
Ես չեմ ուզում 1 սմ հող տալ ադրբեջանցուն, որ ինձ ճանաչող ադրբեջանցին գա ինձ վրա ծիծաղի. Կիրանցի համայնքապետ Կամո Շահինյան
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն իտալական Sir գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ «երկու շաբաթ առաջ Հայաստանը համաձայնեց դուրս բերել իր ուժերն Ադրբեջանի հյուսիս-արևմտյան Ղազախի շրջանի չորս գյուղերից, և իսկ դրանից անմիջապես հետո սկսեցինք երկկողմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը»:
Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը։ Այս մասին հուշագիրը երեք երկների ներկայացուցիչները ստորագրել են այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։
Կառավարությունից Կիրանցի ղեավարին 60% երաշխիք են տվել՝ որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանում, իսկ կամուրջը կանցի Ադրբեջանին
ղԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Արևմտյան Բալկանների երկրներն այսօր պատմական հնարավորություն ունեն իրենց ապագան ամուր կապելու Եվրամիության հետ: