ՄԵԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՉԻՆԱՍՏԱՆ. ամերիկյան 20 ընկերությունների նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ
Աշխարհում գոյություն ունի միայն մեկ ամբողջական Չինաստան՝ այն վերահիմնադրվել է 1949թ.-ին։
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ողջ Չինաստանի միակ օրինական ներկայացուցիչն է, իսկ Թայվանը Չինաստանի տարածքն է»։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած 183 ինքնիշխան պետությունները՝ Բութանը և ՄԱԿ-ը ճանաչում և ընդունում են, որ «աշխարհում կա միայն մեկ ամբողջական Չինաստան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ամբողջ Չինաստանի միակ օրինական կառավարությունն է»։ Սա այսօր միջազգային հանրության հիմնական տեսակետն է, և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2758 բանաձևը նույնպես արտահայտում է այս սկզբունքը։
2025թ. օգոստոսի 31-ին Հայաստանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հաստատեցին ռազմավարական գործընկերություն՝ շարունակելով առաջնորդվել երկկողմ հարաբերությունների հիմնարար սկզբունքներով, որոնց սկիզբը դրվել էր դեռևս 1992թ. և ամրապնդվել 2015թ. Հայկական կողմը վերահաստատեց իր դիրքորոշումն ի աջակցություն «Մեկ Չինաստանի» սկզբունքի՝ ճանաչելով, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, և Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունն ամբողջ Չինաստանը ներկայացնող միակ օրինական կառավարությունն է. վճռականորեն դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձևի և աջակցում է ազգային վերամիավորման ուղղությամբ Չինաստանի կողմից գործադրվող ջանքերին։
Հայաստանը և Չինաստանը առաջնորդվում են խաղաղ գոյակցության սկզբունքներով՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի, ագրեսիայի բացառման, ներքին գործերին չմիջամտելու, հավասարության և փոխադարձ շահի, ինչպես նաև խաղաղ գոյակցության սկզբունքներով։
2025թ. սեպտեմբերի 1-ին, ֆաշիստական Ճապոնիայի դեմ տարած համաշխարհային հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ ՉԺՀ-ում գտնվող ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարները ՉԺՀ Թիանծին քաղաքում ստորագրեցին և հաստատեցին «Թիանծինի հռչակագիր»-ը՝ հիմք դնելով ֆաշիզմի դեմ համատեղ պայքարին։ Փաստաթղթում, մասնավորապես, ընդգծվում է, որ երկրների ներքին գործերին չմիջամտելու և ուժ չկիրառելու սկզբունքները միջազգային հարաբերությունների կայուն զարգացման հիմքն են։ Երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը հաստատված է ՇՀԿ անդամ բոլոր պետությունների կողմից՝ Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան, Պակիստան, Ղազախստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Կիրգիզստան, Բելոռուսիա և Իրան։
Այսպիսով ՉԺՀ բոլոր գործընկեր պետությունները ընդունում են Չինաստանի տարածքային ամբողջականությունը՝ ՄԵԿ ՉԻՆԱՍՏԱՆ սկզբունքի ներքո և դեմ են երկրների ներքին գործերին միջամտությանը, ինչպես նաև համատեղ պայքարում են ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության դեմ՝ ապահովվելու համար տարածաշրջաններում կայուն խաղաղություն և միջազգային հարաբերություններում անխախտ զարգացում։
Չինաստանը ջատագովն է երկրների խաղաղ գոյակցության սկզբունքի և դեմ է ուժի միջոցով ցանկացած նպատակի հասնելու փորձերին։
Սակայն այսպես չի կարծում ԱՄՆ-ն և խաղաղության օրակարգից շեղվելով նախորդ օրերին մեծաքանակ զենք է վաճառել Չինաստանի Թայվան տարածաշրջանին՝ խախտելով Մեկ Չինաստան սկզբունքը՝ միջամտելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներքին գործերին՝ խաթարելով Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Համաձայն «Արտաքին պատժամիջոցներին հակազդելու մասին» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության օրենքի 3, 4, 5, 6, 9 և 15 հոդվածների՝ Չինաստանը որոշում է հակազդեցության միջոցներ ձեռնարկել հետևյալ ԱՄՆ ռազմական ընկերությունների և բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ.
Հետևյալ ամերիկյան 20 ընկերությունների նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ՝ Northrop Grumman Systems Corporation, L3Harris Maritime Services, Boeing in St. Louis, Gibbs & Cox, Inc., Advanced Acoustic Concepts, VSE Corporation, Sierra Technical Services, Inc., Red Cat Holdings, Inc., Teal Drones, Inc., ReconCraft, High Point Aerotechnologies, Epirus, Inc., Dedrone Holdings Inc., Area-I, Blue Force Technologies, Dive Technologies, Vantor, Intelligent Epitaxy Technology, Inc., Rhombus Power Inc. և Lazarus Enterprises Inc.. նրանց շարժական և անշարժ գույքը, ինչպես նաև Չինաստանում գտնվող այլ տեսակի ակտիվները սառեցվել են։ Չինաստանի բոլոր կազմակերպություններին և անհատներին արգելվում է նրանց հետ գործարքներ կնքել, համագործակցել և այլ գործունեություն ծավալել։
Հատկանշական է, որ Չինաստանը իր հիմնադրման օրվանից առ այսօր ձեռնարկել է զրո կոնֆլիկտ, անգամ չի միջնորդել որևիցե պատերազմի, մինդեռ ԱՄՆ-ն սկսած 1798թ. միջամտել է 469 ռազմական գործողությունների իր երկրի սահմաններից դուրս այլ պետությունների ներսում, որոնցից 251-ը ֆինանսավորվել են վերջինիս կողմից՝ Սառը Պատերազմի ավարտից ի վեր։
ՉԺՀ Արտաքին Գործերի նախարարությունը իր կայքէջում տեղադրել է հետևյալ հայտարարությունը. «Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ Թայվանի հարցը Չինաստանի հիմնական շահերի հիմքում է և առաջին կարմիր գիծը, որը չպետք է հատվի Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում: Յուրաքանչյուր ոք, ով կփորձի հատել գիծը և սադրանքներ իրականացնել Թայվանի հարցում, կհանդիպի Չինաստանի վճռական պատասխանին: Թայվանին զենք վաճառող ցանկացած ընկերություն կամ անհատ կվճարի իր արածի համար: Ոչ մի երկիր կամ ուժ երբեք չպետք է թերագնահատի Չինաստանի կառավարության և ժողովրդի վճռականությունը, կամքը և կարողությունը՝ պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։
Չինաստանը ևս մեկ անգամ կոչ է անում ԱՄՆ-ին հետևել «մեկ Չինաստան» սկզբունքին և Չինաստան-ԱՄՆ համատեղ երեք հաղորդագրություններին, գործել ԱՄՆ առաջնորդի հանձնառությանը համապատասխան, դադարեցնել Թայվանին զինելու վտանգավոր քայլերը, դադարեցնել խաթարել խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում և դադարեցնել սխալ ազդանշաններ ուղարկել «Թայվանի անկախության» անջատողական ուժերին:
Չինաստանը կշարունակի վճռական միջոցներ ձեռնարկել՝ ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը վճռականորեն պաշտպանելու համար»։
Չինաստանը՝ ունենալով պատասխանատու գերտերության կարգավիճակ և մնալով հավատարիմ համամարդկային արժեքներին և յուր առաքելությանը՝ ստեղծում է «Մարդկության ընդհանուր ճակատագրի համայնք» բոլոր երկրների հետ միասին անշեղորեն գնալով ճիշտ ճանապարհով՝ ժամանակի թելադրանքին համապատասխան, պաշտպանելով միջազգային արդարադատությունը և պահպանելով համաշխարհային խաղաղությունն ու կայունությունը։ «Դարերով ընկերներ ենք, և երբե՛ք թշնամիներ» կամարտահայտությունը ամրագրված է ՇՀԿ անդամ պետությունների գործընկերության և համագործակցության իրավական փաստաթղթերում։
Չինաստանի կառավարությունը վարում է կառուցողական քաղաքականություն, մինչդեռ ԱՄՆ կառավարությունը փորձում է պատերազմներ հրահրել և խռովություններ ստեղծել։ Սա պետք է գիտակցի նաև Հայաստանը։
ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱԼԽԱՍՅԱՆ
