«Սոմալիլենդի ճանաչումն անօրինական է». Էրդողան

Իսրայելի կողմից Սոմալիլենդի ինքնահռչակ հանրապետության ճանաչումը անօրինական է, երեկ երեկոյան Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։

«Սոմալիլենդի ճանաչման մասին որոշումը անընդունելի է և անօրինական։ Ձեռքերը թաթախելով 71 հազար պաղեստինցիների արյան մեջ՝ Նեթանյահուն այժմ էլ փորձում է ապակայունացնել աֆրիկյան մայրցամաքի արևելյան շրջանները»,- Սոմալիի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Էրդողանը։

Սոմալիլենդը գտնվում է Սոմալիի դաշնային հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի հյուսիսային հատվածում։ Այն իր անկախությունը հռչակել է 1991 թվականի մայիսին։ Միակ երկիրը, որ ճանաչել է Սոմալիլենդի անկախությունը, Իսրայելն է։

Ինքնահռչակ հանրապետության ճանաչման մասին Իսրայելի վարչապետը հայտարարել էր դեկտեմբերի 26-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031