Տարին փակվում է Բաքվի բանտերում գտնվող հայերով և անհայտ կորած զինծառայողների չճշգրտված ճակատագրերով․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Տարին փակվում է Բաքվի բանտերում գտնվող հայերով և անհայտ կորած զինծառայողների չճշգրտված ճակատագրերով:

Թեպետ Ադրբեջանը հաստատում է 23 հայի` իր վերահսկողության տակ գտնվելը, իրավապաշտպանների գնահատականներով, շուրջ 8 տասնյակ անձ գտնվում է Ադրբեջանում: Շուրջ 200 մարդու ճակատագիր ոչ միայն անհայտ է մնում, այլ կառավարությունն այս ուղղությամբ որևէ լուրջ քայլ չի կատարել:Բաքվում դատում են հայի պատիվն ու արժանապատվությունը, իսկ դրան հակազդելու միակ ճակատն ադրբեջանական դատարանն է, որտեղ մի խումբ նվիրյալներ անհավասար մարտում կռիվ են տալիս` վառ պահելով պայքարի ջահը:

Սատարումս Ադրբեջանում պատանդի կարգավիճակում պահվող բոլոր հայերին և նրանց ընտանիքներին:

Հույս, ուժ ու հավատ այն անձանց, ում ընտանիքի անդամի ճակատագիրը մնում է անհայտ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031