Անկարան ակնկալում է, որ Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի 2026 թվականին

Անկարան ակնկալում է, որ 2026 թվականին կգտնվի Ուկրաինայի հակամարտության լուծումը, դա թուրքական կողմի համար արտաքին քաղաքականության առաջնահերթություն է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարայի կարծիքով՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը մոտ է:

«Մեծ հույս ունենք, որ եկող տարում վերջ կդրվի մեր երկու մերձավոր հարևանների միջև այս հակամարտությանը։

Դուք գիտեք այդ ուղղությամբ Թուրքիայի միջնորդական ջանքերի մասին, ինչպես նաև այն կարևորությունը, որ մենք տալիս ենք կարգավորմանը։ Եվ պատրաստ ենք ամեն կերպ աջակցել խաղաղ գործընթացին՝ կոնկրետ, հաստատուն լուծման հասնելու համար», – ասել է գործակալության զրուցակիցը։

Հավելենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս էր հայտնել, որ Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցությունները կրկին կարող են անցկացվել Ստամբուլում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031