Թուրքիան աշխարհում բնական գազի պահուստային պաշարներով 26-րդն է

Հրապարակվել են վերջին և թարմ տվյալները՝ աշխարհում ամենաշատ բնական գազի պահուստային պաշարներ ունեցող երկրների վերաբերյալ: Նշվում է, որ դրանց թվում տեղ է գտել նաև Թուրքիան՝ վերջին տարիներին իրականացրած գազի որոնման և հորատման աշխատանքների շնորհիվ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական աղբյուրում նշվում է, որ բնական գազի ռեզերվներ ունեցող երկրները համաշխարհային էներգետիկ շուկաներում ամուր դիրք ունենալուց զատ կարողանում են մեծացնել իրենց արտահանումներից ստացված եկամուտները և ընդլայնել քաղաքական ազդեցության ոլորտները:

Այսպիսով, համաշխարհային մակարդակով ամենից շատ պահուստային բնական գազի ունի Ռուաստանը, որի ծավալը կազմում է 47.759 մլրդ խմ:

Ռուսաստանին 33.988 մլրդ խմ-ով հաջորդում է Իրանը, 23.831 մլրդ խմ-ով՝ Կատարը, 16.396 մլրդ խմ-ով՝ ԱՄՆ-ն, ապա 13.950 մլրդ խմ-ով՝ Թուրքմենստանը: Թուրքիան զբաղեցնում է միայն 26-րդ տեղը՝ պահուստային գազի 713 մլրդ խմ պաշարներով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031