Բաժիններ՝

Եվրոպայում բողոքի ցույցեր են անցկացվում՝ ընդդեմ Թուրքիայի ռազմական գործողությունների

Փարիզի, Դյուսելդորֆի, Դորտմունդի ու Քյոլնի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ իրենց վրդովմունքը հայտնելով Թուրքիայի իշխանությունների գործողությունների հանդեպ, հայտնում են քրդական լրատվամիջոցները:

Ցուցարարների թվի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Ցուցարարներն անթույլատրելի են համարում թուրքական ուժայինների հակաահաբեկչական ստուգայցերն ու խուզարկությունների, ինչի հետևանքով սպանվել է նվազագույնը 60 մարդ, որոնք ենթադրաբար եղել են «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամներ:

Արդեն 1 ամիս տևող օպերացիայի շրջանակում, որը տևել է արդեն մոտ մեկ ամիս, Թուրքիայի կառավարական զորքերը սպանել են երկրի հարավարևելյան Ջիզեր քաղաքի տներից մեկի նկուղում թաքնվող մարդկանց: Թուրքական հեռուստաալիքների տեղեկություններով՝ տանը գտնվել է 70 զինյալ, սակայն Եվրոպայում ցուցարարները կարծում են, որ զոհվածներն ամենայն հավանականությամբ եղել են խաղաղ բնակիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս