Բաժիններ՝

Թուրքիան խստացրել է Իրաքի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Իրաքի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը խստացնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Թուրքիա այցելել ցանկացող Իրաքի քաղաքացիների համար վիզային ռեժիմը գործելու է նախկինի պես, սակայն դրա տրման գործընթացում կկատարվեն փոփոխություններ` անօրինական ներգաղթի դեմ պայքարի շրջանակում: Իրաքի քաղաքացիների մուտքը Թուրքիա հնարավոր կլինի միայն արտասահմանում մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչություններում ստացված վիզայի առկայության դեպքում»,- հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը:

Ավեի վաղ Իրաքի քաղաքացիները կարողանում էին մուտքի վիզա ստանալ Թուրքիայի հետ ցամաքային անցակետերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29