Բաժիններ՝

«Միքելանջելո Բուոնարոտտին մինչև մահ պայքարում էր արթրոզի դեմ». Իտալացի բժիշկ

Քանդակագործ Միքելանջելո Բուոնարոտտիին, մահից մի քանի դար անց, իտալացի բժիշկն ախտորոշել է պրոգրեսիվ օստեոարթրոզ, հայտնում է Journal of the Royal Society of Medicine ամսագիրը:

Հոդվածի հեղինակն է Դավիդե Լացցերին, ով երկար ժամանակ ուսումնասիրել է դիմանկարները, որոնց վրա պատկերված է Միքելանջելոն իր ողջ կյանքի ընթացքում:

Մասնագետները նշել են, որ երեք նկարները, որոնք ստեղծվել են այն ժամանակ, երբ Միքելանջելոն 60-65 տարեկան է եղել, ցուցադրում են նրա ձախ ձեռքի հոդի դեֆորմացվածությունը դեգեներատիվ փոփոխության հետևանքով:

Հայտնի է, որ մինչ այժմ համարվում էր, որ Միքելանջելոն ունեցել է հոդատապ: Սակայն Լացցերին պնդում է, որ նկարներում առկա չեն բորբոքման ու այտուցի հետքեր:

Բժիշկը ենթադրում է, որ լեգենդար քանդակագործն արթրոզ է ստացել մուրճի հետ ծանր աշխատանքի հետևանքով, միաժամանակ, նա պնդում է, որ հենց աշխատանքն է օգնել վարպետին մինչև կյանքի վերջը պահպանել ձեռքերի շարժունակությունն ու ճկունությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս