Շվեդիայի արտաքին գործերի նախարարը գալու է Հայաստան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով փետրվարի 8-9-ը Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Երևանում Շվեդիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Փետրվարի 9-ին կկայանան Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29