
2008թ. շատ փոքրիկ վրացական բանակը կարողացավ ռուսական զորքերին գցել ծանր վիճակի մեջ. Ֆիլիպ Բրիդլավ

«2008թ. շատ փոքրիկ վրացական բանակը կարողացավ ռուսական զորքերին գցել ծանր վիճակի մեջ, սակայն 2014թ. Ղրիմի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանի զինված ուժերը զգալի փոփոխություններ են կրել:
Ակնհայտ է, որ Ռուսաստանն արմատապես բարելավել է իր բանակը: Ռուսները չեն հանդուրժում Սառը պատերազմի ավարտից հետո իրենց վերագրվող կանոններն ու ցանկանում են, որ իրենց հետ խոսեն հավասարը հավասարի պես»,- հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ «անակնկալ» բառը չափազանց ուժեղ կլիներ, սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանն արմատապես բարելավել է իր բանակը: Եթե մենք այն գերագնահատենք, ապա կկորցնենք մեր հանդեպ վստահությունը»,- հայտարարել է Բրիդլավը:
Այս ամիս նրան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում կփոխարինի Կերտիս Սկապարոտտին: