Հալեպում մարդասիրական օգնության մատակարարման հետ կապված իրավիճակը ծանր է. ՄԱԿ
Հալեպում մարդասիրական օգնության մատակարարման հետ կապված իրավիճակը բացառապես ծանր է, սակայն Սիրիայի որոշ շրջաններում գնալով բարելավվում է: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Յան Էգելանը:
«Մարդասիրական կազմակերպությունների հարյուրավոր աշխատակիցներ չեն կարող ներթափանցել Հալեպ այն դեպքում, երբ բնակչությունը արնաքամ է լինում: Միևնույն ժամանակ, մատչումի տեսակետից առաջընթաց է գրանցվել ի սկզբանե պաշարված շրջաններում, որը որոշված է Մյունխենի կոմյունիկեով: Որքան էլ պարադոք է թվում, չնայած Հալեպում, Հոմսում ու մյուս վայրերում ընթացող մարտերին, ապրիլին մենք օգնություն ենք տրամադրել պաշարված շրջանների բնակիչների մոտ 40%-ին: Ողջ 2015թ. օգնություն էր տրամադրվել բնակիչների միայն 5%-ին»,- ասել է Էգելանը:
Այս տարի մարդասիրական բեռները տեղ են հասել պաշարված 18 շրջաններից 12-ում: Տարեսկզբից օգնություն է ստացել մոտ 780 հազար մարդ պաշարված և դժվար հասանելի շրջաններում: Նա կոչ է արել ապահովել օգնության մատակարարումը Հալեպում:
Էգելանը նաև հայտարարել է, որ Սիրիայի սահմանները հարևան երկրների հետ պետք է բաց լինեն փախստականների ու օգնության տրամադրման համար, սակայն փակ՝ ռազմական մատակարարումների, ինչպես նաև զինյալների և ահաբեկիչների համար: