Հայկական կողմին հայտնի է օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին․ Հիքմեթ Գաջիև

Ադրբեջանական կողմը պատրաստ է Ղարաբաղի շուրջ «էական և արդյունավետ բանակցությունների»։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը։

«Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է արդյունավետ բանակցությունների, որոնց արդյունքը կլինի ադրբեջանական տարածքների ազատագրումն օկուպացիայից»,- ասել է Գաջիևը։

Վերջինիս խոսքով, հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը» հայտնի է։ «Հայկական կողմին նաև շատ լավ հայտնի է օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031