Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններն աննախադեպ էին ոչ միայն՝ 1994թ. զինադադարից հետո, այլև՝ ընդհանրապես Ղարաբաղյան առաջին պատերազմի համեմատ՝ հաշվի առնելով մի քանի հանգամանքներ: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Երեկ ռուս գործարար Գերման Ստերլինգովը, ով որոշ ժամանակ ապրել է Լեռնային Ղարաբաղում, ռուսական RBK հեռուստատեսության ուղիղ եթերում քննարկել է ԼՂՀ-ի տնտեսությունը:
«Մենք հիմա Թալիշում ենք, գյուղը մեր ձեռքում է». Պն խորհրդական Դավիթ Ջամալյան:
Ինչպես հաղորդում է azadliq.info լրատվական կայքը, Քերիմլին Facebook-ի իր էջում հիշեցրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը «վերագրավելու» մասին ամեն օր հորջորջվող «Պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, եւ հարց տվել նրանց. «Բա ինչո՞ւ չկարողացաք վերցնել»:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կուղևորվի Բաքու՝ մասնակցելու Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի հետ եռակողմ հանդիպմանը:
«Ծանր հերտանու, տանկերի և օդուժի հարձակման թիրախ են դարձել Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի դիրքերը, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը, որի արդյունքում ունենք նաև զոհեր»:
Առաջատար իրավաբանները եւ բանկիրները դիմել են լատինամերիկյան պետության իշխանություններին՝ հայտարարելով, թե ներկայիս սկանդալը փորձ է «փչացնելու Պանամայի՝ որպես օֆշորային բանկային եւ ֆինանսական ծառայությունների կենտրոնի վարկը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
LifeNews-ի ռուս լրագրողները, որոնք նկարահանումներ էին կատարել Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանակից շրջաններում, պատմել են, որ ոստիկանությունն ու տեղի ադմինիստրացիան մշտապես ճնշումներ է գործադրել իրենց վրա՝ փորձելով արտաքսել երկրից:
Բուենոս Այրեսի հայ համայնքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ բողոքի ցույց է անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Այս մասին տեղեկացնում են Արգենտինայի հայ համայնքից:
«Այս ամենը զարմանալի չէ, քանի որ թե՛ Մերձավոր Արեւելքում ԻՊ ահաբեկիչների, թե՛ ադրբեջանական ԶՈՒ հանցագործությունները, մասնավորապես Թալիշում անօգնական ծերերի սպանդը նույն ձեռագիրն է, որը կարող է ուղղորդվել Թուրքիայի կողմից: Չավուշօղլուի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ջղաձիգ արձագանք իրենց ձախողված բլիցկրիգին»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
«Ամենասարսափելին այն կլինի, եթե պատերազմը ծավալվի: Սա սարսափելի ողբերգություն է, սարսափելի դժբախտություն է ողջ տարածաշրջանի համար, սարսափելի է: Պատերազմը միշտ դժբախտություն է: Պատերազմ ցանկանում են միայն նրանք, ովքեր պատերազմ չեն տեսել»,- ասում է հաղորդավարը՝ հույս հայտնելով, որ ռազմական հակամարտությունը խաղաղ ճանապարհով կլուծվի:
Շփման գծում երկկողմ կրակի դադարեցումը դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը վերջնականապես հետ կքաշվի ու կսկսի մտածել հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին:
«ՄԽՎ-ն հետեւողականորեն պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման եւ անընդմեջ բանակցային գործընթացի աջակցման սկզբունքը, պաշտպանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական ջանքերը»,- ասված է հայտարարության մեջ:
«Նման պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող կասկածի տակ առնվել, քանի որ խոսքը գնում է ժողովրդի ֆիզիկական գոյության մասին: Հայաստանի Հանրապետությունը՝ որպես 1994թ. հրադադարի եռակողմ համաձայնագրի մաս, կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: ԼՂ ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք և Հայաստանը՝ որպես նրա ֆիզիկական անվտան գության երաշխավոր, կսատարի Լեռնային Ղարաբաղին: Հայաստանի նախագահը հրահանգել է ԱԳՆ-ին նախապատրաստել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծ», – շեշտել է ՀՀ ներկայացուցիչը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 8-ին կմեկնի Մոսկվա, ուր նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը «հուսադրող» է համարել Լեռնային Ղարաբաղում բախումների դադարեցումը եւ հորդորել է բոլոր կողմերին՝ պահպանել հրադադարը եւ թույլ չտալ լարվածության սաստկացում: Այս մասին ասված է նրա հայտարարության մեջ:
Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կարգավորումն է քննարկվելու Ռուսաստան-Իրան-Ադրբեջան հանդիպմանը, որն ապրիլի 7-ին կկայանա Բաքվում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ելույթ ունենալով ՌԴ մեդիաֆորումի մասնակիցների առջեւ, որն ընթանում է Սանկտ Պետերբուրգում:
Երեկոյան տեղեկացանք, որ Մեդվեդեւի անվտանգության աշխատակիցներն արդեն Հայաստանում են:
Մենք մեր մտահոգությունն ենք արտահայտել սկսված բռնությունների կապակցությամբ: Ի վերջո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների գործն է խաղաղության ու հրադադարի հասնելու նպատակով քաղաքական կամքի դրսեւորումը: Մենք մեր կողմից, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու ենք երկու կողմերին բանակցային գործընթաց վերադարձնելու մեր ջանքերը:
Հարցազրույց ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ
Մենք ունենք հիմքեր այդպիսի կարծիք հայտնելու, որովհետեւ բախումների ժամանակ մեր զինվորները առերեսվել են այնպիսի մարդկանց հետ, որոնք խոսում էին արաբերեն, թուրքերեն եւ որոնց զգեստը տարբերվում էր: Հիմք ունենք պնդելու, որ այդ ահաբեկիչներն այստեղ են:
Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:
Այս հարձակումն անակնկալ չէր… Տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վատ սովորություն է որդեգրել՝ ռազմական հարձակումներ ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ միջազգային խաղաղ բանակցությունների կամ գագաթնաժողովների անցկացման օրերին:
«Պահանջում եմ ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության ՄԱԿ-ի մեխանիզմ»,- ասել է ֆրանսիացի սենատորը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գալիս է տարածաշրջան՝ բանակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Հանդիպումները կսկվեն վաղը՝ ապրիլի 6-ին, Բաքվում:
ԱՄՆ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղում երկու կողմերի համաձայնեցումը կրակի դադարեցման վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Հարավային օկրուգը նման բնույթի զորավարժություններ այդ հատվածում ժամանակ առ ժամանակ իրականացնում է, բայց հասկանալի է, որ երբեմն դրանք քաղաքական երանգներ են ունենում, և երբեմն անհարկի դրանց քաղաքական ենթատեքստ է տրվում»,- նկատեց Ցիգանոկը:
Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին «հուսադրող» է անվանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի զրույցը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, հայտնում է RIA Novosti-ն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին լուրերը հուսադրող են: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, այս մասին Բեռլինում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Ռուսաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ձևաչափի փոփոխությանը և հակաարդյունավետ է համարում նրանց դերը խափանելու փորձերը: