«Հայաստանում արձանների տեղադրման հարցը ՌԴ որևէ պաշտոնյայի, այդ թվում՝ Սերգեյ Լավրովի լիազորությունների մեջ չի մտնում». Սամվել Ֆարմանյան. «Ազատություն»

«Ազատությանը» տված հարցազրույցում Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը քննադատել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային՝ Նժդեհի արձանի վերաբերյալ նախօրեին հնչեցրած որակումների համար: Զախարովան «անհասկանալի էր» համարել Երևանի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը։ Պատգամավորը նշել է՝ Հայաստանում արձանների տեղադրման հարցը Ռուսաստանի որևէ պաշտոնյայի, այդ թվում՝ Զախարովայի կամ նրա անմիջական ղեկավար Սերգեյ Լավրովի լիազորությունների մեջ չի մտնում։

«Ես կարծում եմ՝ և՛ մենք, որպես պատգամավորներ, և՛ Արտաքին գործերի նախարարությունը, պետք է համապատասխան պատգամ փոխանցենք տիկին Զախարովային և նրա անմիջական ղեկավարներին, որովհետև նման անտեղի և անիրազեկ, չմտածված հայտարարությունները, եթե անգամ, իրենց հետին մտքով լուծում են լրիվ այլ խնդիրներ, խոշոր հաշվով, հայ հասարակության ներսում գնալով ավելի մեծ հարցեր են առաջացնում ընդհանրապես գոյություն ունեցող հարաբերությունների մասին»,- ասաց հանրապետական պատգամավորը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս