Հարկային տեղեկատվության (փոխադարձ) փոխանակումը կիրականացվի երեք ամիսը մեկ անգամ:
«Արդեն այդ զենք մատակարարելու բիզնես-ծրագիրը հանդուրժելու սահմանն անցել էր: Երկրորդ՝ ենթադրում եմ՝ Ռուսաստանում տիրող քաղաքական վիճակը, Ռուսաստանի կարգավիճակն աշխարհում մեզ դարձրել է ավելի համարձակ: Կարծում եմ, որ դա համարձակության, ինքնուրույնության ակցիա էր: Մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, հիմա ստացանք ազդանշան, որ մենք հիմա ավելի ազատ և ավելի գործընկերային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, քան մի կամ երկու տարի առաջ էր, կամ նույնիսկ մի քանի ամիս առաջ: Հիմա մեր հարաբերություններն ավելի հավասարների հարաբերություններ են, ոչ՝ ինչպես առաջ էր»:
Մարտի 17-ին Իրանն ու «Վեցյակը» բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել իրանական միջուկային ծրագրի տեխնիկական ասպեկտների շուրջ:
Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ իրավաբանների հետ քննարկումներ է անցկացրել և վերջնական որոշում կայացրել, որ Գագիկ Ծառուկյանի բացակաները հարգելի են, ըստ այդմ, նա չի զրկվի պատգամավորի մանդատից:
Մարտի 17-ի երեկոյան «Կոմերսանտ» թերթի լրագրող Ալեքսանդր Չեռնիխը ֆեյսբուքյան իր էջում պատմեց մոսկովյան մետրոյում տարեց մի կնոջ՝ Լիդայի հետ ունեցած հետաքրքրիր հանդիպման մասին. տատիկը նրա համար ֆրանսիացի կատարողների շատ հայտնի երգեր էր երգել: Իմանալով, որ երիտասարդ տարիքում Լիդան Շառլ Ազնավուրի երկրպագուն է եղել, լրագրողը ցանկացավ նրան տանել ֆրանսահայ շանսոնյեի՝ Մոսկվայում կայանալիք ապրիլյան համերգին և թողեց իր հեռախոսահամարը:
«Չգիտեմ՝ Սերժ Սարգսյանն ինչ է մտածում, բայց Հայաստանը կարող է այս իրավիճակն օգտագործել առնվազն լեգիտիմացնելու իր անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցությունները Եվրամիության և այլ կառույցների հետ, որոնք կփոխեն իրավիճակը: Եթե ԵՏՄ-ն դա չի կարողանում անել, և Ռուսաստանը չի կարողանում տեր կանգնել նախկինում տված իր խոստումներին, ապա սա առիթ է՝ հիշեցնելու իր խոստումները և հասկացնելու հիասթափության բուն անկումները և նաև քայլեր կատարելու երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- ասաց Ս. Սաֆարյանը՝ նկատելով, թե Ռուսաստանում արդեն ուզում են հասկանալ՝ ինչ է կատարվում Հայաստանում:
ԵՄ-ը հրապարակել է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների եվրաինտեգրման 2014 թվականի ինդեքսը:
Մարտի 16-ին Փարիզում կայացել է ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը և պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:
Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընտրվել է խմբակցության ղեկավար, Վահե Էնֆիաջյանը՝ քարտուղար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը:
Ավելի վաղ այն ցուցադրվել է Արևմտյան Վրաստանի մի շարք քաղաքներում:
Ինչ-որ մեկը շատ է ցանկանում աչք փակել դրա վրա:
Նրանց թվում քաղբանտարկյալներ են ընդամենը երկուսը՝ երիտասարդ ակտիվիստ Օրհան Էյուբզադեն և Բաշիր Սուլեյմանլին:
Դրա նախաձեռնողներն են Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆորնիա նահանգ) և Ռոբերտ Դոլդը (հանրապետական, Իլինոյս նահանգ):
Այս հարցը միջազգային քաղաքականության գործիքի վերածելու հարց չէ:
Երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը մասնակցեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության ու ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հաանի հետ հանդիպմանը, որին հրավիրված էին նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների ներկայացուցիչներ:
«Մոսկվան մտածում է, որ Հայաստանը ոչ մի տեղ չի փախչի, և նման տեղ էլ, ըստ էության, չկա: Հարցն այն չէ, որ Ռուսաստանը դեմ է Հայաստանին, թեև կա նաև ադրբեջանական լոբբի Մոսկվայում: Պարզապես Ռուսաստանը ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի կողմն է, և ոչ էլ՝ դեմ»:
Նեթանյահուն հայտարարել է, որ աջ կառավարությունը վտանգի մեջ է, քանի որ արաբ ընտրողները զանգվածաբար քվեարկում են:
«Այդ հայտարարությունը շատ տեղին էր, ճիշտ էր, բայց ես մի քիչ կասկածներ ունեմ, որ դա արվում է զուտ Սերժ Սարգսյանի անհատական խնդիրները ծագելու պարագայում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած՝ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, թե Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:
«Արտաքին քաղաքականություն ենք մշակում, որը ձեռնոց է նետում Թուրքիային, երբ Ռուսաստանն է, որ սպառնում է մեր անկախությանը, ու մենք ինքնիշխանությունը փոքր քայլերով հանձնում ենք Ռուսաստանին»,- ասում է Ժիրայր Լիպարիտյանը:
ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ինտեգրացիոն նախագիծն ուղղված չէ Ռուսաստանի դեմ:
Նախագահ Պուտինի կողմից Երևան այցելելու հարցը գտնվում է օրակարգում:
Նախագահի աշխատակազմը հայտնել է, որ նման որոշումները գտնվում են շրջանների իրավասության ներքո:
Եթե քվեարկի յուրաքանչյուր ոք, ապա դա ամբողջովին կփոխի երկրի քաղաքական քարտեզը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Օգյուն Սամասթն անձամբ չի ճանաչել Հրանտ Դինքին, անտեղյակ է եղել նրա հեղինակած հոդվածներին:
Այս մասին հայտարարել է չինական CPMIEC (China National Precision Machinery Import & Export Corporation) ընկերության ներկայացուցիչը:
Դա Վրաստանի տարածքի բռնակցման ուղղությամբ կատարված ևս մեկ քայլ է:
Ի վերջո, ի՞նչ կերպ կարող է այլևս Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը համագործակցել Եվրամիության հետ: Կստորագրվի՞ արդյոք քաղաքական փաստաթուղթ: Եվ արդյոք Ռուսաստանը կրկին չի՞ նպաստի, որ Հայաստանը «մեկ գիշերում» հրաժարվի ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքներից, ինչպես եղավ 2013թ. սեպտեմբերի 3-ին: «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալայի խոսքով` այժմ նոր քննարկումներ են ընթանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ, հատկապես` Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի վերաբերյալ:
Բորիս Նեմցովը սպանվել է ֆրանսիական Charlie Hebdo պարբերականի ծաղրանկարների հարցում իր հրապարակավ դիրքորոշման համար:
«Եթե մի կուսակցություն ամեն օր, որպեսզի չմոռանա, հայտարարում է, որ ցանկություն չունի ինձ հետ հանդիպելու` այդ թեման քննարկելու, ի՞նչ անհրաժեշտություն կա հրավիրելու, և ինչի՞ դա կարող է բերել»։ Նա ասաց, որ բոլոր ուժերին հրավիրել է, պնդել, որ մեծ հաճույքով այդ հնարավորությունը կընձեռի բոլորին, թեև որոշ քաղաքական ուժերի անձնապես հրավեր է հղել` ընդգծելու այդ ուժի կարևորությունը։ Իսկ եթե, Սարգսյանի խոսքով, ուժը կրկնում է ցանկության բացակայության մասին, ապա չարժե պարտադրել։ ՀՀ նախագահի համոզմամբ` կամա թե ակամա, ՀԱԿ-ը մասնակցելու է այդ քննարկումներին` անկախ նրանից` կո՞ղմ է այդ գործընթացին, թե՞ ոչ։ «Հո բոլորը չե՞ն կարող կողմ լինել»,- ասաց Սարգսյանը։
Այս մասին հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը: