Բաժիններ՝

Շանհայի միջազգային օդանավակայանում պայթյուն է որոտացել

Չինական ԶԼՄ-ները հայտնել են Շանհայի «Պուդուն» միջազգային օդանավակայանում ենթադրյալ պայթյունի մասին, տեղեկացնում է RIA Novosti-ն: Նախնական տեղեկություններով՝ տուժել է 1 մարդ:

Ինչպես հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV), դեպքը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժ. 10.42-ին T2 տերմինալում:

Հնարավոր պայթյունի մասին հայտնում է նաև «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով իշխանություններին: Դեպքի պաշտոնական պատճառը դեռ չի հրապարակվում, կատարվում է հետաքննություն:

«Սինհուայի» Twitter-յան հրապարակման մեջ նշվում է, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ տուժել է: 237408_640x761 CkvA75NVEAEl8PK_640x853 CkvAuMnVAAAdsqD_640x854

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս