Բաժիններ՝

Մոսկվայում այսօր կանցկացվի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հոբելյանական նիստը

Մոսկվայում այսօր՝ հունիսի 15-ին, կանցկացվի ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հոբելյանական՝ 70-րդ նիստը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

«Պլանավորվում է քննարկել ﬕնչև 2020 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգի իրականացման ընթացքը, պլանավորել համատեղ աշխատանքը 2017 թվականին և քննարկել ԱՊՀ-ի անդամ երկրների օդատիեզերական պաշտպանության հայեցակարգի նախագիծը»,- ասված է հաղորդագրության ﬔջ:

Նիստի արդյունքներով՝ ընդունվելու են մի շարք որոշումներ՝ կապված ԱՄՆ երկրների համատեղ ռազմական համակարգերի աշխատանքի հետ: Մասնավորապես, դրանք կապված կլինեն հակաօդային պաշտպանության ﬕացյալ համակարգի զարգացման, պետական գաղտնիքի պաշտպանության ծառայությունների համագործակցության, ռադիացիոն, քիﬕական ու կենսաբանական իրավիճակի վերահսկողության և գնահատման ոլորտում համագործակցության հետ:

Ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցությունը պլանավորվում է քննարկել ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հետ երկկողմ հանդիպումների ժամանակ, որոնք տեղի են ունենալու խորհրդի նիստի շրջանակում:

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործկոﬕ և ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս