«Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցն իր որոշելիքն է». Վահրամ Բաղդասարյան

«Քաղաքական դաշտի գնահատականն անհատները չէ, որ պետք է տան: Դա պետք է տա հանրությունը: Ես այդ կարծիքին չեմ, որ քաղաքական գործիչներն իրենց գործառույթները չեն կատարում: Իսկ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցն իր որոշելիքն է»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հավելելով, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ:

Նա հավաստիացրեց, թե Գագիկ Ծառուկյանի հետ ոչ մի հանդիպում, ոչ մի քննարկում ո՛չ միայն ՀՀԿ-ի, առավել ևս, Սերժ Սարգսյանի հետ չի եղել, նման առաջարկություն ևս չի եղել, բայց իրենք որևէ մեկի հետ հանդիպումներից չեն հրաժարվում:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ քաղաքական դաշտը բազկամարտի տեղ չէ, արդյո՞ք որևէ բան է փոխվել, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ իրենց մոտ որևէ բան չի փոխվել. «Եթե քաղաքականություն պետք է գան թույլտվությամբ, ավելի լավ է՝ չգան: Քաղաքականության մեջ ակտիվ դերակատարում ունեցողներն իրենք են որոշում ընդունում»:

Վ.Բաղդասարյանը հրաժարվեց պատասխանել 168.am-ի հարցին, որ, եթե Ծառուկյանը վերադառնա և, ինչպես ասվում է, ավելի մեծ կոնսոլիդացիա իրականացնի, արդյոք նորից արյունահեղության վտանգ չի՞ առաջանա. «Եթե-ներով հարցի չեմ պատասխանում»:

 

Տեսանյութեր

Լրահոս