Գտնված թղթադրամները հաշվելու համար ոստիկանությունը նախ ստիպված կլինի չորացնել դրանք: Կեղծ դրամներով թաքստոցի գտնվելու վայրը նշել է դրամանենգների ելուզակախմբի ենթադրյալ անդամներից մեկը, որին ավելի վաղ ձերբակալել էին ոստիկանները:
Էստոնիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը մեղադրել է ռուսական կողմին մեկ օրվա ընթացքում երկու անգամ երկրի օդային տարածքը խախտելու մեջ:
Տեխնոլոգիան նախատեսված է զանգվածային արտադրության համար, դրա առավելությունները կդառնան վնասակար արտանետումների բացակայությունը, անաղմուկությունը եւ էլեկտրականության տնտեսումը. գնացքը հանդերձված է էներգիայի կուտակման սարքով, որը վերահսկվում է էլեկտրասպառման կառավարման ինտելեկտուալ համակարգով։
Իրաքի շիաական աշխարհազորայինները վերահսկողություն են սահմանել Մոսուլից Ռաքքա մայրուղու նկատմամբ:
«Ես չէի ասի, որ պետք է փոխվի դիվանագիտությունը կամ դիվանագիտական գործընթացը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ճիշտ, անհրաժեշտ ձևաչափ է, մենք կարող ենք փոքր-ինչ ավելի գոհ լինել, կամ քննադատել այդ խմբի գործունեությունը, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ միայն ձևաչափ է, այլև ինստիտուցիոնալ փորձ ու հիշողություն»:
Ամերիկյան աջ ծայրահեղական Կու-Կլուկս-Կլան կազմակերպությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Մոսկվայի գրասենյակը փակվել է:
«Բոլոր երեք հեռուստաբանավեճերից հետո վաճառվող ապրանքների 57 տոկոսը Քլինթոնի հուշանվերներն են, 43 տոկոսը՝ Թրամփինը։ Այսինքն՝ տարբերությունը փոքրանում է»,- ասում է նա։
Ոմանք շտապեցին իրենց անվստահությունն արտահայտել՝ նշելով, թե ոչինչ չի փոխվի, քանի դեռ ներկայիս ղեկավարները մնում են իրենց պաշտոններին, իսկ ուրիշները որդեգրեցին ավելի խելամիտ սպասողական կեցվածք… Վարչապետը վերջերս զգուշացրեց բոլոր կողմերին, որ նա նույնիսկ մեկ հավելյալ օր չի մնա պաշտոնում, եթե տեսնի, որ իր ջանքերն ապարդյուն են…
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համոզված է, որ կանայք երբեք չեն կարող դառնալ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանաներ, հաղորդում է The Guardian-ը։
Զեկույցում նշվում է, որ լրագրողների աշխատանքի համար ամենավտանգավոր վայրերն են Սիրիան և Իրաքը, որտեղ ԴԱԻՇ-ի զինյալները 2014թ. մահապատժի են ենթարկել ԶԼՄ-ների մի քանի ներկայացուցիչների։ Այդ երկու երկրներում 2014թ. սպանվել է 24 լրագրող, 2015-ին՝ 23։ Ուկրաինայում 2014թ. սպանվել է 7, Աֆղանստանում՝ 5 լրագրող։ Պակիստանում 4 լրագրող սպանվել է 2014-2015թթ.։
Նոյեմբերի 2-ը Լրագրողների դեմ հանցագործությունների և անպատժելիության դեմ պայքարի միջազգային օրն է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այդ առիթով հրապարակված ուղերձում կոչ է արել հարգել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հիշատակը, որոնք սպանվել են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս։
Գերմանիայի կառավարությունը դաշնային հողերին հավելյալ 2.6 մլրդ եվրո կհատկացնի փախստականների կարիքները հոգալու նպատակով, հայտնում է Deutche Welle-ն՝ հղում կատարելով Գերմանիայի ֆինանսների նախարարությանը։
«Մեզ համար շատ դժվար էր կատարել ընտրություն: Համապատասխան փաստաթղթերի հիման վրա հարցազրույցի հրավիրեցինք 110 հոգու: Ես զարմացած ու հիացած եմ մեր երիտասարդներով, քաղաքացիներով, որոնց մի մասն անկուսակցական էր»:
Եվրամիությունը ցանկանում է տեսնել իր հարևաններին, այդ թվում՝ Ադրբեջանին, ժողովրդավարական, բարգավաճ և կայուն երկիր, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով հարցին՝ քանի որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին, Աշոտյանն էլ ժամանակին ասում էր, թե հանրապետությունն արժանի չէ նման քաղաքական դերակատար ունենալ, իր փաստարկներն ուժի մե՞ջ է համարում, ասաց.
Սեյսմոլոգների տեղեկություններով՝ ստորերկրյա ցնցումները տեղի են ունեցել Օնի քաղաքից 4 կմ հարավ-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում 13 մարդ է զոհվել կարաոկե-բարում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, հայտնում է BBC News-ը։
ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով գրասենյակի ղեկավար Մայքլ Ջորջ Լինքը անհանգստություն է հայտնել՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների հետ, որոնք առնչվում են երկրում մահապատժի հնարավոր վերականգնմանը:
Մոսկվան և Անկարան տարաձայնություններ ունեն այն սկզբունքների շուրջ, որոնցով պետք է տարանջատվեն Սիրիայի ընդդիմությունն ու ահաբեկիչները, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։
Նավթի արդյունահանման ծավալը Ադրբեջանի ամենախոշոր գազային հանքավայրում՝ «Շահ Դենիզում», այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ավելացել է 10%-ով՝ մինչև 8.21 մլրդ խորանարդ։
Թուրքիայի Չորում նահանգում այսօր 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է թուրքական Sabah թերթը։
Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի Լեհաստանում և Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ի գումարտակների տեղակայման դեմ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Ռուսաստանի զինված ուժերը Սիրիայում ակտիվ պայքար են մղում ահաբեկչության դեմ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 28-29-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ուկրաինան համաձայնել է փոխհատուցել վնասը, որը կրել է բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը Կիև վերադարձի պատճառով, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար հաջորդ տարի կհատկացվի 2.1 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ՝ 650 մլն դրամով պակաս:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Աունին՝ Լիբանանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Համբուրգի դատարանն այսօր ձեռնամուխ է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնավոր հայցի քննմանը՝ ընդդեմ գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանի (Jan Böhmermann), որը պահանջում է ամբողջությամբ արգելել Թուրքիայի նախագահի մասին բանաստեղծության տարածումը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի շրջանակներում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։