Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզի Գառնի և Գողթ համայնքներ: Հանրապետության նախագահը փոխվարչապետի պաշտոնակատար, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի, մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի, տեղական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավարների և մի շարք այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում:
«Ցավոք, զոհ ունենք, սա անդառնալի կորուստ է, ինչպես և ցանկացած զոհ։ Պարզապես Ադրբեջանը կրակի հետ է խաղում։ Այսպիսի պահվածքը, այսպիսի լկտի, անհարգալից վերաբերմունքի ցուցաբերումը միջազգային հանրության նկատմամբ, կարծում եմ՝ անպատասխան չպետք է մնա»։
Աֆղանստանի անվտանգության ուժերի հետ համատեղ երկրի արևելքում հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետության» (ԻՊ-ն արգելված է Ռուսաստանում) նվազագույնը 10 ահաբեկիչ:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և Բասրայի շրջանում մայիսի 19-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, վիրավորվել ավելի քան 50-ը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները կրակահերթի տակ են պահում Դամասկոսից 420 կմ հեռավորության վրա գտնվող Դեր Զոր քաղաքի թաղամասերում գտնվող խաղաղ բնակչությանը:
«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ Ձեր նախաձեռնություններում, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հասան Ռոուհանիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Հակամարտության շատ ու շատ կիզակետերում եմ եղել, կարող եմ ասել, որ այստեղի ժողովուրդը ոչնչով չի տարբերվում նրանցից, ովքեր օրինակ, Սիրիայում են պայքարում»:
Միացյալ Նահանգները Սիրիային նոր հարված չի հասցնի, եթե ամերիկյան ուժերին որևէ վտանգ չսպառնա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 21-ին Փարիզում բանակցություններ կանցկացնի Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ:
Իրանի Իսլամական Հանրապետության գործող նախագահ Հասան Ռոուհանին վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում՝ հավաքելով ձայների 57 տոկոսը:
«Պետք է ոտքի կանգնենք, և յուրաքանչյուր մարդ արարած պետք է ժխտի իրար դեմ եղբայրական ոճրագործությունները»,- թանգարանում շրջայց կատարելուց հետո ընդգծեց Բարանկիցեն:
Մաքսային մարմինների միջև տվյալների փոխանակումը միտված է ամրապնդելու Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունները, արագացնելու ուղևորների, տրանսպորտային միջոցների և ապրանքների սահմանահատման ու մաքսային ձևակերպումների գործընթացը:
Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է մի տղամարդու, ով ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում տաքսի նստելիս բղավել է «Ալլահ Աքբար»:
«Այսօր խոսում ենք երեք տարրերի մասին, որոնք անմիջականորեն ոչ, բայց միջնորդավորված ձեւով ապահովում են Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում»,- նշեց Ալեքսանդր Մարգարովը:
«Ինձ չէին գոհացնում ընտրությունների արդյունքները, ավելի շատ ձայներ էի ակնկալում ստանալ: Հիասթափված էի և մանդատից հրաժարվելու դիմում գրեցի, բայց հետո փոշմանեցի ու ետ վերցրեցի այն»,- ասաց նա:
ԱԺ նախագահի անթիվ օգնականներն ու խորհրդականները, յուրաքանչյուր պատգամավորի օգնականներն ու փորձագետները մի հսկա բանակ են կազմում` շուրջ 800 հոգի: Սա այն դեպքում, երբ նախկինում ԱԺ աշխատակազմը առնվազն եռապատիկ ավելի փոքր էր:
Նոր օդիոզ դեմքերից Հակոբ Բեգլարյանը` Գագիկ Բեգլարյանի եղբայրը, զբաղեցրել է Մհեր Սեդրակյանի երկսենյականոց աշխատասենյակը: Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ) ևս երկսենյականոց աշխատասենյակ է զբաղեցրել, անգամ վերանորոգել և հարևան սենյակի հաշվին մեծացրել է այն:
Լիբիայի ազգային բանակին պատկանող ավիաբազայի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 141-ի:
Ամերիկյան հայտնի պարբերական «New York Times»-ն անդրադարձել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հանդիպմանը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին արտասահմանյան շրջագայության շրջանակում մայիսի 20-ին ժամանել է Սաուդյան Արաբիա:
Հայաստանի արտգործնախարարությունում մայիսի 19-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև հանդիպում, որի նպատակն էր քննարկել ՀՀ-ԵՄ 2017-2020թթ. գործընկերության առաջնայնությունների փաստաթղթի ուրվագիծը, ինչպես նաև համապատասխան ուղղություններով համատեղ աշխատանքի հնարավորությունները:Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Հանդիպմանը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների […]
Ազգային ժողովում շարունակվում է վեցերորդ գումարման խորհրդարանի նիստը: Ազգային ժողովը շարունակում է քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մայրը, ով Ավստրալիայի քաղաքացի է, կոչ է արել այդ երկրի վարչապետ Մալքոլմ Թերնբուլին ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք թույլ տան Ասանժին տեղափոխվել Էկվադոր:
«Ամերիկայի Ձայն»-ի մեր գործընկերների բացառիկ նկարահանումները թույլ են տալիս քայլ առ քայլ վերականգնել միջադեպի մանրամասները: Քուրդ եւ թուրք ցուցարարների միջեւ վեճը սկսվեց դեսպանի նստավայրի առջեւի պուրակում, մինչեւ Էրդողանի ժամանումը:
Այսօր ԱԺ նիստում խորհդարարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Տեխաս նահանգին` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար: Նա նշեց, որ Տեխասը ԱՄՆ 46-րդ նահանգն է, որ ճանաչում է Ցեղասպանությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջիկա շաբաթվա ընթացքում հանդիպելու է Եվրամիության ղեկավարների հետ:
Ժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանին ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու հարցը «փակվել» է վերջին օրերին, նախապես Սերժ Սարգսյանի ընտրությունը գրեթե վերջնական է եղել Սահակյանի հարցում, թե ինչու է անսպասելի փոխվել, խորհրդարանի միջանցքներում երեկ տարբեր վարկածներ էին հնչում։
«Այս փուլում համանախագահների գլխավոր խնդիրը Ադրբեջանին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը մղելն է: Հակառակ դեպքում համանախագահների հայտարարությունը կարող է էֆեկտիվ լինել զուտ կարճաժամկետ ժամանակահատվածում»,-ավելացրեց Տիգրան Աբրահամյանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոպիտ կերպով պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփից չխառնվել իր երկրի գործերին: