Բաժիններ՝

Դեր Զոր քաղաքում ԻՊ զինյալների հարվածներից զոհվել է 15 խաղաղ բնակիչ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները կրակահերթի տակ են պահում Դամասկոսից 420 կմ հեռավորության վրա գտնվող Դեր Զոր քաղաքի թաղամասերում գտնվող խաղաղ բնակչությանը: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:

Հարամիշ և էլ­Ջոուրա թաղամասերում ականանետերի պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, 63-­ը վիրավորվել են: Մահացածների ու տուժածների մեծ մասը կանայք ու երեխաներ են:

Շուրջ 200 հազար բնակչություն ունեցող Դեր Զորի պաշարումը շարունակվում է 2014 թվականից: Քաղաքի մեծ մասը և դրան կից օդանավակայանը իշխանական ուժերի պաշտպանության տակ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031