Բաժիններ՝

Աֆղանստանի արևելքում ոչնչացվել է ԻՊ ավելի քան 10 ահաբեկիչ

Աֆղանստանի անվտանգության ուժերի հետ համատեղ երկրի արևելքում հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետության» (ԻՊ-ն արգելված է Ռուսաստանում) նվազագույնը 10 ահաբեկիչ:

Այս մասին հայտնել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը: «Շապահարի շրջանում գործողության ընթացքում նվազագույնը 10 զինյալ է ոչնչացվել է, այդ թվում՝ կազմակերպության ազդեցիկ դաշտային հրամանատարներից մեկը, վեց ահաբեկիչ վիրավորում է ստացել»,­նշել են հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-­ը, գործողության ընթացքում հայտնաբերվել է նաև
գաղտնի զինապահեստ, որը պատկանել է լիկվիդացված խմբավորմանը: Անվտանգության ուժերի և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս