ԱԺ-ն շարունակում է քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը (ուղիղ միացում)
Ազգային ժողովում շարունակվում է վեցերորդ գումարման խորհրդարանի նիստը: Ազգային ժողովը շարունակում է քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
ՀՀԿ-ն Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հակոբ Հակոբյանի, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արմեն Աշոտյանի, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Կորյուն Նահապետյանի, Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Հրայր Թովմասյանի, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Խոսրով Հարությունյանի, Ֆինանսավարկային և բյուջետա յին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գագիկ Մինասյանի թեկնածությունը:
«Ծառուկյան» դաշինքը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Վարդևան Գևորգյանի, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Նաիրա Զոհրաբյանի, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վարդան Բոստանջյանի թեկնածությունը:
Մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները ելույթներ են ունենում, պատասխանում են պատգամավորների հարցերին, որից հետո տեղի կունենա նրանց ընտրության քվեարկությունը: