Սերժ Սարգսյանն անսպասելի փոխել է որոշումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանին ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու հարցը «փակվել» է վերջին օրերին, նախապես Սերժ Սարգսյանի ընտրությունը գրեթե վերջնական է եղել Սահակյանի հարցում, թե ինչու է անսպասելի փոխվել, խորհրդարանի միջանցքներում երեկ տարբեր վարկածներ էին հնչում։

Ասում էին՝ Սերժ Սարգսյանը բարկացել է, որ նախապես արտահոսք է եղել, եւ Սահակյանը հարցազրույցներ է տվել, թե շուտով պաշտոն եմ ստանալու, ուստի որոշել է պատժել նրան։

Մյուս վարկածի համաձայն, նրա թեկնածությունն աջակցություն չի ստացել աշխատակազմի նախկին ղեկավար Հրայր Թովմասյանի կողմից․ նա ասել է, որ Սահակյանը «չի ձգի»։ Ըստ նույն աղբյուրի՝ Սահակյանը մոտ օրերս այլ պաշտոնի կանցնի, թե որտեղ, դեռ պարզ չէ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031