Բաժիններ՝

Իրաքում վերջին ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 35-­ի

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և Բասրայի շրջանում մայիսի 19-­ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, վիրավորվել ավելի քան 50­-ը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ­-ը:

Մայրաքաղաքում առաջին պայթյունը տեղի էր ունեցել մայիսի 19­-ին, երբ ականապատ մեքենայով ահաբեկիչը ստուգման համար կանգնեցվել է մեծամասամբ շիաներով բնակեցված Աբու­Դաշիր թաղամաս մտնելու ժամանակ: Իսկ երկրորդ մահապարտը պայթեցրել է մեքենան ոստիկանական վարչության մոտակայքում:

Նույն օրը նմանօրինակ միջադեպ էր տեղի ունեցել նաև Բասրայում: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031