ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի կարծիքով՝ Հայաստանի համար կարևոր է ուսումնասիրել ոչ պետական ժողովուրդներին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարության կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հանգամանքը կարող է քաոս առաջացնել տարածաշրջանում:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
«Շատ հարմար զանգված է, հեշտ է հրապուրվում, հեշտ է վաճառվում, չունի գաղափարախոսություն, իսկ եղածն էլ՝ ֆանտաստիկ է։ Քրդական իդեոլոգիան իր ապերասանությամբ նույնիսկ պանթյուրքիստական ամենասանձարձակ իդեոլոգիաներից այն կողմ է գնում»:
Մեդիամաքս-ին տված հարցազրույցում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը անդրադարձել է իր և ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի աշխատանքային փոխհարաբերություններին։
«Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակն ինքնին ժխտում են Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները, թե իրենք իրական ժողովրդավարներ են»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
ԱՄՆ-ը ցանկանում է պատերազմ սկսել Մերձավոր Արեւելքում. Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու «թշնամիների» ցանկությունը խոսում է նրանց անզորության մասին:
Կրեմլում կոչ են արել չշտապել ՌԴ-ի օլիմպիական հավաքականի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշման գնահատումների հարցում, քանի դեռ ռուսաստանցի մարզիկները միասնական տեսակետ չեն մշակել իրենց հետագա գործողությունների համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական դատական հայցն է ներկայացրել ընդդեմ երկրի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի:
Անկարայի նահանգապետարանն արգելել է դեկտեմբերի 6-7-ը տարբեր ակցիաների կազմակերպումը՝ ի աջակցություն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավարների և պատգամավորների, ում դեմ դատական գործերի լսումները մեկնարկում են այդ օրերին:
Քննիչը դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, հարցաքննել ֆ անձնական կյանքի գաղտնիության խախտման քրեական գործի շրջանակներում:
Երկու քաղաքացիական անձ եւ 11 ուժայիններ են տուժել առավոտյան Կիեւում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով:
Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթին:
75 տարեկան հասակում Լոնդոնի հիվանդանոցներից մեկում մահացել է մոդել, սառը պատերազմի դարաշրջանի լրտեսական սկանդալի մեջ ներքաշված Քրիստին Քիլերը, տեղեկացնում է BBC-ին:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը դեկտեմբերի 6-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը հերքում է լուրերը, թե Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարված են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Աբրահամյանը մամուլում շրջանառվող այդ տեղեկությունները անհիմն համարեց:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչները դեկտեմբերի 6-ին հարվածներ են հասցրել Կորեայի Հանրապետության տարածքի ուսումնական թիրախներին՝ ԿԺԴՀ-ի հետ սահմանից ոչ հեռու:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը դեկտեմբերի 13-ին կուղեւորվի Չինաստան, որտեղ այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը:
Արգենտինական San Juan սուզանավի նավապետը ծագած վթարի պատճառով ութ անգամ զանգահարել է ռազմածովային բազա անհետացումից ոչ շատ առաջ:
Նոբելյան հանդիսությունների շաբաթը, որի ընթացքում մեծարելու են աշխարհում ամենահայտնի գիտական մրցանակի դափնեկիրներին, դեկտեմբերի 6-ին մեկնարկել է Շվեդիայի մայրաքաղաքում:
Ֆինլանդիան դեկտեմբերի 6-ին նշում է անկախության հարյուրամյակը, տոնական միջոցառումներն սկսվել են արդեն նախօրյակին՝ դեկտեմբերի 5-ին ժամը 22-ին, Հելսինկիի քաղաքապետարանի շենքի առջեւ երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոն եւ առաջին տիկին Եննի Հաուկիոն ներկա էին հարյուր ազգային դրոշների բարձրացման արարողությանը:
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ դեկտեմբերի 5-ի գիշերը հատուկ գործողություն է իրականացրել:
ԱԺ-ն վավերացրեց 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու մասին համաձայնագիրը:
Օլիմպիական միջազգային կոմիտեն երեքշաբթը օրը կայացրեց Հարավային Կորեայում անցկացվելիք Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից Ռուսաստանին զրկելու մասին որոշում։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ երեկ՝դեկտեմբերի 5-ին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հարուցել է նախադեպը չունեցող դատական քննություն Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռը չկատարելու վերաբերյալ:
Առնվազն 15 մարդ է զոհվել նոյեմբերի 25-ից Թաիլանդի հարավում շարունակվող հեղեղումներից:
Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունները ձերբակալել են երկու տղամարդու, որոնք պատրաստվում էին մահափորձ կատարել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի դեմ:
«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կայծակի հարվածի հետևանքով ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորներից ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանը նախաձեռնել է ստեղծել ոչ ֆորմալ ակումբ, որտեղ քննարկվելու են ժողովրդագրական միտումները. երեկ այդ մասին նա խոսել է ԱԺ հայտարարությունների ժամին՝ հրավիրելով քաղաքական ուժերին ու փորձագետներին մասնակցել այդ ակումբի աշխատանքներին:
74 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիացի ռոք երգիչ եւ կոմպոզիտոր Ջոնի Հոլիդեյը: