
Ինքն իր հետ ամուսնացած բրիտանուհին խոստովանել է դավաճանությունը

Բրիտանուհի Սոֆի Թենները, որը երկու տարի առաջ ամուսնացել է ինքն իր հետ, պատմել է իր ամուսնությանը դավաճանելու մասին։ Ելույթ ունենալով This Morning հաղորդման ժամանակ, կինը խոստովանել է, որ սիրավեպ է ունեցել ոմն Ռուարի Բարեթի հետ, որը մինչ այդ բացառապես պոլիգամ հարաբերությունների կողմնակից էր:
Նրանց կապը տեւել է հինգ ամիս, ինչից հետո Բարեթը հետեւել է Թենների օրինակին եւ ամուսնացել է ինքն իր հետ:
Թենները չի պատրաստվում ամուսնալուծվել, քանի որ երդվել է ինքն իր հետ լինել, քանի դեռ «մահն իրենց չի բաժանել»:
Թենների հարսանիքը կայացել է 2015 թվականի մայիսին մի քանի տասնյակ հյուրերի մասնակցությամբ: Այնուհետեւ կինն ուղեւորվել է հարսանեկան ճամփորդության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: