Հայկազ Բաղմանյանն ու Ստեփան Գալստյանը պաշտոնանկ կարվեն. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մամուլում համառ լուրեր են շրջանառվում, որ պաշտպանության նախարարությունում որոշում են կայացրել զբաղեցրած պաշտոններից ազատել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ Հայկազ Բաղմանյանին և Ստեփան Գալստյանին։

«Կհրապարակվի նախագահի հրամանագիրը, կիմանաք»,- երեկ Ազգային ժողովում այս լուրերի իսկության վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց Պնախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։ Զաքարյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։

Փոխնախարարի պատասխանը հուշում է, որ վերը նշված անձանց պաշտոնանկության մասին հայտարարելու համար ՊՆ-ում ընդամենը սպասում են Սերժ Սարգսյանի հրամանագրին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031