«Աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք «արտակարգ իրավիճակ»». Կարեն Կարապետյանը շնորհավորեց թիմակցիներին

Այսօր կառավարության նիստում հանձնարարականներին և օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց գործընկերներին` ապրիլի 2-ի խորհդրարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Անցել են ընտրությունները, կարծում եմ, շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում: Մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվեն: Այդ իսկ պատճառով իմ հորդորը բոլոր մեր թիմակիցներին` աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ»,- ասաց Կ.Կարապետյանը:

«Էնպես որ, ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմը հավելյալ ծանրանում է»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930