Բաժիններ՝

«Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա հարձակվելուց հետո անհայտ անձը ինքնասպան է եղել

Անհայտ անձը Թբիլիսիի Ծերեթելիի պողոտայում հարձակվել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա, բայց չհաջողված կողոպուտից հետո ինքնասպան է եղել: Այդ մասին հայտնել է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

«Տագնապի կոճակը գործի դրվելուց հետո ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել մեկուկես րոպեի ընթացքում եւ մտել բանկ: Երբ հարձակվողին խնդրել են հանձնվել, նա ինքնասպան է եղել»,- ասել է ՆԳ նախարարության մամուլի ծառայության աշխատակցուհին:

Մի քանի ժամ առաջ նույն այդ փողոցում կատարվել էր մեկ այլ բանկի՝ TBC-ի մասնաճյուղի կողոպտման փորձ: Հարձակվողին հաջողվել է փախչել: Վրաստանի ՆԳՆ-ն առայժմ ձեռնպահ է մնում այս երկու միջադեպերի միջեւ հնարավոր կապի մասին խոսելուց:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս