
Տատիկը` պարաշյուտով. ինչպես է ԱՄՆ-ի բնակչուհին նշել ծննդյան 94-ամյակը

ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգից Էյլա Քեմփբելն ինքնատիպ ձեւով է նշել իր ծննդյան 94-ամյակը: Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է գերտատիկը թռչել պարաշյուտով։ Թռիչքի ընթացքում նա պահպանում էր հանգստությունը եւ ամեն ինչ անում էր վստահորեն:
Վայրէջք կատարելուց հետո Էյլան հայտարարել է, որ երբ լրանա իր 95-ամյակը, ինքը դարձյալ կթռչի պարաշյուտով: Բայց նա դեռեւս հեռու է համաշխարհային ռեկորդ սահմանելուց. ներկայում աշխարհում ամենատարեց կին պարաշյուտիստը Բրազիլիայի բնակչուհի Աիդա Մենդիսն է, որը 2013 թվականին թռիչք է կատարել 103 տարեկան հասակում: