«Ո՞ր վարչապետն էր ճիշտ՝ Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ Ռուսաստանի Դաշնության». Մանե Թանդիլյան
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց հնչեցրեց երեկ ՌԴ և ՀՀ վարչապետների հանդիպման վերաբերյալ:
Նա նկատեց, որ ՌԴ և ՀՀ վարչապետների հանդիպման ժամանակ խոսվեց երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մասին: ՀՀ վարչապետն ասաց, որ դա 23 տոկոս է, իսկ ՌԴ վարչապետն ասաց, որ դա 30 տոկոս է. «Ի վերջո, ո՞ր վարչապետն էր ճիշտ՝ Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ Ռուսաստանի Դաշնության»:
Ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասաց՝ քանի որ դա երեկ է հնչել, գրավոր տեղեկանք կտան դրա մասին, թե ինչու են տեղեկատվության աղբյուրները տարբերվում: