Բաժիններ՝

«ԱՄՆ-ը չի շտապում պատերազմել ԿԺԴՀ-ի հետ». Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ը չի շտապում պատերազմ սկսել ԿԺԴՀ-ի դեմ, որպեսզի զսպի Փենյանի միջուկային հավակնությունները: Այդ մասին  Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը լրագրողներին հայտարարել է օդանավում՝ Ֆիլիպիններից Թաիլանդ մեկնելու ճանապարհին:

Նրա հայտարարությունների սղագրությունը տարածել է ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը: «Մենք հանդես ենք գալիս ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու օգտին,- նշել է նա:- Ունենք մենք արդյոք հակազդման ռազմական տարբերակներ, եթե հարձակվեն մեզ վրա կամ հարձակվեն մեր դաշնակիցների վրա:

Անտարակույս, ունենք: Բայց բոլորն էլ տրամադրված են խաղաղ կարգավորման: Մենք չենք շտապում պատերազմել»: Ֆիլիպիններում Մեթիսը մասնակցել է «ԱՍԵԱՆ+» միավորման պաշտպանության նախարարների հանդիպմանը, որը միավորում է 18 երկիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031