Նիկոլ Փաշինյանն իր աչքերին չհավատաց, որ վարչապետն Ազգային ժողովում չէ, ու հարցով դիմեց նրան

Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին ներկա չէ, քանի որ մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ՝ ասելով. «Այս դահլիճում հերյուրանքներ են տարածվում, թե վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր բացակայում է Ազգային ժողովի կառավարության հետ հարցուպատասխանից, ես չեմ կարող հավատալ նման սադրիչ  լուրերին, ես նույնիսկ անվստահություն եմ հայտնում սեփական աչքերիս, որոնք սխալ տեղեկատվություն են փոխանցում, որովհետև ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածում ասվում է, որ ՀՀ-ն իրավական պետություն է, իսկ Սահմանադրության 80-րդ հոդվածը սահմանել է, որ, եթե ինչ-որ մեկը ՀՀ վարչապետ է, այս օրը, այս ժամին, երկրագնդի վրա այլ տեղ չի կարող գտնվել: Ուստի հարցս ուղղում եմ վարչապետին: Ուրախ ենք ձեզ այսօր խորհրդարանում տեսնել, մամուլում լուրեր տպվեցին, որ դուք Սերժ Սարգսյանի  հետ հանդիպել ու պայմանավորվել եք, որ նա պետք է լինի վարչապետ, ու Դուք՝ փոխվարչապետ, խնդրում եմ, պարզաբանեք այս լուրերը»:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ևս կատակեց՝ ասելով. «Ձեր հարցին կպատասխանի ՀՀ կառավարության վարչապետը, հիմա սպասեք, թող պատասխանի»: Հետո նա հորդորեց Ն. Փաշինյանին՝ կա՛մ գրավոր ներկայացնել հարցը, կա՛մ էլ մյուս նիստին տալ:

Տեսանյութեր

Լրահոս