«Ադրբեջանը փորձում է վիժեցնել բանակցային գործընթացը». Ռուբեն Սաֆրաստյան

«Բանակցային այն գործընթացը, որը կարծես թե վերսկսվեց Ժնևում, վիժեցվում է Ադրբեջանի կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Սա նոր մոտեցում ու նոր տակտիկա չէ, Ադրբեջանն ամեն կերպ փորձում է վիժեցնել բանակցային գործընթացը, և մշտապես սադրանքներ կազմակերպելով՝ փորձում է ռազմական ճնշում գործադրել Հայաստանի վրա»,- նկատեց թուրքագետը։

Ըստ Սաֆրաստյանի՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարության համար բանակցային գործընթացը չի ընթանում իրենց ձեռնտու տարբերակով. «Դրա համար էլ իրենք վիժեցնում են գործընթացը, փորձում են ճնշում գործադրել Հայաստանի, որոշ չափով՝ նաև Մինսկի խմբի միջնորդների վրա, ցույց տալու համար, թե՝ այն բանակցային գործընթացը, որ ձեր միջնորդությամբ է ընթանում, հնարավորություն չունի հասնելու դրական լուծումների»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031