Բաժիններ՝

Կոլումբիան 337 տոննա կոկաին է բռնագրավել տարեսկզբից

Կոլումբիայի իշխանությունները տարեսկզբից բռնագրավել են 337 տոննա կոկաին: Այդ մասին, հայտնել է երկրի պաշտպանության նախարար Լուիս Կառլոս Վիլիեգասը:

«2016 թվականին առգրավվել էր 363 տոննա կոկաին, այս տարի անվտանգության ուժերի կողմից արդեն բռնագրավվել է 337 տոննա կոկաին»,-ասված է Վիլիեգասի հայտարարության մեջ, որը զետեղվել է Twitter-ում ռազմական գերատեսչության միկրոբլոգում:

Կոլումբիան, Պերուի եւ Բոլիվիայի հետ միասին, համարվում է աշխարհի «սեւ» շուկային կոկաինի հիմնական մատակարարներից մեկը: Այդ երկրում կոկաինի անօրինական տնկարկների ընդհանուր մակերեսը գնահատվում է մոտավորապես 100 հազար հեկտար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031