Բաժիններ՝

Ռուսաստանի ու Գերմանիայի նախագահները կողմ են ﬕասին հաղթահարել «վստահության կորուստը»

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիﬕր Պուտինը բանակցություններ են վարել Մոսկվայում: Ի թիվս ﬕ շարք հարցերի՝ նրանք շեշտել են փոխըմբռնման ու վստահության վերականգման անհրաժեշտությունը երկու պետությունների ﬕջև՝ ի հեճուկս նախորդ տարիներին առաջացած տարաձայնություններին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չնայած ես չեմ կարծում, որ ﬔկ հանդիպմամբ հնարավոր է հաղթահարել այն իրավիճակը, որ ստեղծվել է նախորդ ﬕ քանի տարիներին Բեռլինի ու Մոսկվայի ﬕջև: Այնուաﬔնայնիվ, ես վստահ եմ, որ այսպիսի հանդիպուﬓերը պետք են ﬔզ և հետևաբար այն պետք է շարունակել»,- ասել է Շտայնմայելը ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին նրանց ﬕջև «վստահության կորուստ» է արձանագրվել:

«Մենք հաստատել ենք, որ չնայած քաղաքական դժվարություններին՝ ռուս գերմանական հարաբերությունները տեղուծ չեն դոփում, և ﬔնք պատրաստ ենք ﬕասին աշխատել դրանց զարգացման ուղղությամբ»,- ասել է Վլադիﬕր Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս