««Զապադլո» է, բայց անհրաժեշտություն է». Վովա Վարդանով
«Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը մեզ պատիվ չի բերում, ռուսերեն ասած՝ «զապադլո» է, բայց անհրաժեշտություն է։ Մենք ենք մեղավոր, որ այդ իրավիճակում ենք հայտնվել, որ ՌԴ-ի կարիքն ունենք ոչ միայն՝ որպես զենքի շուկա, այլ նաև նրանց զինվորական ուժի կարիքն ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը։
Նրա խոսքով՝ այլ ելք չկա. «Եթե հենց հիմա բոլորս երեխա ունենանք, դա է ելքը, բայց դա 15 տարի հետո արդյունք կտա»։
Վարդանովը նշեց, որ ինքն առաջիններից մեկն է, որ կրակել է սովետական զինվորականների վրա. «Ես առաջիններից մեկն եմ, ու, եթե պետք լինի՝ ցանկացածի վրա կկրակեմ, եթե սպառնում է իմ ազգին՝ անկախ նրա քաղաքացիական պատկանելությունից։ Բայց 1992թ. ռուսական զորքերը ներխուժեցին Շահումյան և գրավեցին Մարտակերտը։ Հրամանատարներից մեկն էլ Շամանովն էր, որն այսօր փոխնախարար է ՌԴ-ում, չի պատժվել դրա համար։ Դա նշանակում է, որ նա ռուսական կառավարության կողմից հրաման էր ստացել։ Բայց հենց նույն 1992 թվականի վերջին Թուրքիան սկսեց սահմանին աշխուժանալ՝ իր երրորդ դաշտային բանակով։ Հաջորդ տարի նույնիսկ իր դաշտային բանակը մոտեցրեց մեր սահմանին։ Նրանց կանխեց միայն ռուսական զորքը։ Քանի որ մենք ընտիր ազգ էինք ու 3.5 միլիոն մարդուց կռվի գնում էր մոտ 1000 հոգի, մենք ստիպված էինք ռուսական ռազմական օգնությանը դիմել, որը ստացանք»։
Ըստ նրա՝ իհարկե, ռուսն իր շահերն է հետապնդում, իհարկե, ռուսական կառավարությունը ոչ թե Ադրբեջանի Հանրապետության դեմ է մեզ օգնելու, այլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ է կանգնած. «Բայց եթե մեր թիկունքն էլ ապահովի, դա արդեն մեծ պլյուս է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում