Բաժիններ՝

ԱՄՆ-ի վիրաբույժները հաջողությամբ առանձնացրել են ընդհանուր գլխով սիամական երկվորյակներին

ԱՄՆ-ի վիրաբույժները հայտարարել են ընդհանուր գլխով եւ գանգով սիամական երկվորյակներին առանձնացնելու բացառիկ վիրահատության հաջող ավարտի մասին: Այդ մասին հայտնել  է Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի մամուլի ծառայությունը:

«Վիրահատությունից հինգ ամիս անց մենք ուրախությամբ պատրաստ ենք հայտարարել, որ ե՛ւ Էրին, ե՛ւ Էբբի Դելեյներն իրենց հիանալի են զգում եւ շարունակում են վերականգնվել ծանր վիրահատությունից հետո, որը նրանք ստիպված էին վերապրել: Մենք կատարել ենք նմանօրինակ ամենավաղ վիրահատություններից մեկը: Որքան վաղ դրանք անցկացվեն, այնքան ավելի արագ է երեխայի օրգանիզմը վերացնում դրանց հետեւանքները, ուստի մենք ջանացել ենք այն իրականացնել ամենասեղմ ժամկետում»,-հայտարարել է վիրահատության մասնակիցներից մեկը՝ Ջես Թեյլորը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031