«ԵԱՏՄ շուկայի ներուժը գնալով ավելի տեսանելի է դառնում». Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դﬕտրի Մեդվեդևը ուրախալի է համարում այն, որ ԵԱՏՄ-ում արտադրված ապրանքների տեսականին համալրվում է: Նրա խոսքով՝ իրենք ջանք են գործադրում ԵԱՏՄ շրջանակում ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի ավելի դյուրին համակարգ ձևավորելու ուղղությամբ:

Այս մասին նա հայտարարեց Եվրասիական ﬕջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ: «Դա կլինի ﬔր համատեղ քննարկուﬓերի, փոխզիջուﬓերի և որոշուﬓերի արդյունքում։ ԵԱՏՄ շուկայի ներուժը գնալով ավելի տեսանելի է դառնում, ընթացիկ տարում ԵԱՏՄ երկրների ﬕջև ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 28 տոկոսով, իսկ երրորդ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառությունը՝ 26 տոկոսով»,- ասաց ՌԴ վարչապետը:

Մեդվեդևն անդրադարձավ ապրանքափոխանակության ոլորտում առաջացող խնդիրներին` նշելով, որ անհանգստացած է այս պահին շաքարի շուկայում տիրող իրավիճակով, երբ շաքարի գինն անհաﬔմատ նվազել է: «Պայմանավորվածություն կա ուսուﬓասիրություն իրականացնել այս ուղղությամբ ու բոլորի համար ձեռնտու որոշում կայացնել»,- նշեց նա:

Անդարդառնալով հունվարի 1-ից ուժի ﬔջ մտնող նոր մաքսային օրենսգրքին` ՌԴ վարչապետը նկատեց, որ, ի տարբերություն գործողի, սա ավելի հասուն փաստաթուղթ է։ «Կարծում եմ՝ ﬔծ ձեռքբերում է, որ կարողացանք այս հարցի շուրջ համաձայնության գալ, քանզի նոր փաստաթուղթը սահմանում է մաքսային սահմանից ապրանքների փոխանակման հստակ կանոններ»,- նշեց նա: Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացավ Եվրասիական ﬕջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարության ղեկավարները, ինչպես նաև Եվրասի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031