Վերջին լավությունը. ինչ որոշում է ընդունել Տարոն Մարգարյանը հրաժարականից առաջ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մինչեւ հրաժարականը Երեւանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ, Երեւան քաղաքի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու եւ բեղմնավոր ու արդյունավետ գործունեության համար Ավանում մի շարք անդամների հուշամեդալներով պարգեւատրելու որոշում է ընդունել, որպեսզի տոնակատարության օրը հանդիսավորությամբ հանձնի պարգեւները:

Սակայն քանի որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, ավագանու անդամներին պարգեւները հանձնել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը: Նրանց շարքում են Մարտին Վարդազարյանը, Աննա Ասատրյանը, Հովհաննես Թոքմաջյանը, Հովիկ Մուսայելյանը, Նաիրա Նահապետյանը։ Սակայն քաղաքապետարանում խոսում են, որ ցանկն ավելի ընդգրկուն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031