Համաձայնագիր է խախտվել, Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի. պաշտպան. armtimes.com

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում իրականացվել:

Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասել է Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Նրա հետ զրույցը ստորեւ.

– Պարոն Պողոսյան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը արդյո՞ք անձեռնմխելիություն ունի, թե՞ ոչ:

– Առկա է համաձայնագիր՝ ստորագրված 6 անդամ պետությունների ղեկավարների կողմից, որը ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 6-ին, համաձայն որի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւ ՀԱՊԿ պաշտոնատար անձինք, ենթակա են պաշտպանության այն պահից, երբ անցել են իրենց պարտականությունների կատարմանը: Ըստ տվյալ համաձայնագրի 19-րդ հոդվածի՝ գլխավոր քարտուղարը պաշտոնատար անձինք եւ նրանց ընտանիքի անդամները օգտվում են առավելություններից եւ անձեռնմխելիությունից, որը սահմանված է հենց  տվյալ համաձայնագրով:

– Իսկ նրան անձեռնմխելիությունից զրկելու ի՞նչ ընթացակարգ կա:

– Անձեռնմխելիությունից զրկելու իրավասություն ունի միայն նույն համաձայնագրի 21-րդ կետով սահմանված ՀԱՊԿ խորհուրդը, որը իրենից ներկայացնում է անդամ պետությունների ղեկավարներին:

– Պարոն Պողոսյան, այսինքն՝ խորհուրդը պետք է նիստ անի, քննարկի նրան անձեռնմխելիություն զրկելու հարցը: Իսկ մինչ այդ չի կարող նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվե՞լ:

-Այո:

– Բայց հիմա իրեն փաստացի մեղադրանք են առաջադրել եւ քրեական հետապնդում սկսել:

– Իրականում դատարանում այս հարցը քննարկման առարկա արդեն իսկ դարձել է, սպասում ենք պաշտոնական պարզաբանումների այս հարցի վերաբերյալ, սակայն համաձայնագրով հստակ նշված է, որ քարտուղարը անձեռնմխելիությունից կարող է զրկվել միմիայն խորհրդի որոշմամբ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս