Խնդիր դրված չէ, որ կառավարման մեջ ներգրվված լինեն միայն կուսակցական կադրեր. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևում է իր և կառավարության հասցեին հնչող քննադատություններին: Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Ես ուշադիր հետևում եմ մեր հասցեին հնչող բոլոր քննադատություններին, դրանք ի գիտություն եմ ընդունում: Կարևոր եմ համարում դրանք, բայց ուզում եմ մի բան ասել. բացառվում է, որ որևէ մեկը ինձ, կառավարությանն ավելի կոշտ քննադատության ենթարկի, քան ես ինքս դա կարող եմ անել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով կադրային քաղաքականության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բացարձակ խնդիր դրված չէ, որ կառավարման մեջ ներգրվված լինեն միայն կուսակցական կադրերը: «Ընդհակառակը, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, խորհրդարանական ուժերի բաշխվածությունը հաշվի առնելով՝ ընդհանուր առմամբ կուսակցական սկզբունքը առաջանային չի լինելու»,-հավելեց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031