Բաժիններ՝

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում անհետացած սաուդացի լրագրողի մարմինը գտնելու համար սև բեռնատար է որոնում

Թուրքական ոստիկանությունը որոնում է սև բեռնատար, որում հնարավոր է գտնվի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած The Washington Post-ի  սաուդացի թղթակից Ջամալ Հաշքաջիի մարմինը:

Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» պարբերականը:  Ջամալ Հաշքաջիի անհետացման գործով հետաքննություն իրականացնող թուրքական ոստիկանությունը հակված է այն վարկածին, ըստ որի սաուդացի լրագրողը սպանվել է:

Թուրքական ոստիկանությունը մանրամասն ուսումնասիրում է հյուպատոսության տարածքը հսկող անվտանգության 150 տեսախցիկների արձանագրած կադրերը:

Տեսախցիկների արձանագրած կադրերը հստակ ֆիքսել են լրագրողի մուտքը հյուպատոսություն, սակայն չկա գեթ մեկ կադր, որը ֆիքսած լինի լրագրողի հյուպատոսությունից դուրս գալը:

Հետաքննության արդյունքների համաձայն՝ լրագրողի սպանության մեջ կասկածվում է 7 անձ, որոնք նրա անհետացման օրը 2 տարբեր օդանավերով ժամանել են Ստամբուլ, Հաշքաջիի հյուպատոսություն մտնելուց կես ժամ առաջ մտել են հյուպատոսության շենք, մոտ մեկուկես ժամ անց դուրս եկել և գնացել 3 տարբեր ուղղություններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս