Ռուսաստանցիներն այն կարծիքին են, որ ներկայում Ռուսաստանն առավել մոտ ու բարեկամական հարաբերություններ ունի Բելառուսի, Չինաստանի եւ Ղազախստանի հետ, իսկ ամենավատ հարաբերությունները՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Մեծ Բրիտանիայի հետ:
Հարցազրույցում նա անդրադարձել է մի շարք կարևոր թեմաների՝ այդ թվում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, կրթությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Լեռնային Ղարաբաղ: Փորձագետները մեկնաբանում են Հայաստանի նոր իշխանությունների մոտեցումները խաղաղ բանակցային գործընթացում:
Նախագահ Արմեն Սարգսյանն «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն:
«Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցը նոր չէ։ Ես եղել եմ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաջին ներկայացուցիչը, և այն ժամանակ արցախյան կողմի մասնակցությունը միշտ օրակարգում եղել է։ 1998թ. դա չեղյալ հայտարարվեց»:
168.am-ի տեղեկություններով՝ արդեն իսկ որոշումը կայացված է, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը կնշանակվի ՀՀ արտգործնախարարի պաշտոնում:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ 16 օր հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանը:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանի և Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի հանդիպման մասին:
«Կարծում եմ՝ ինչ նշանակումներ էլ լինեն, ոչ մի բան չի փոխվի, եթե հասարակությունն այդ նշանակված մարդկանց վրա որոշակի ազդեցության լծակներ չունենա»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Դավիթ Տոնոյանին Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տարածքային կառավարման և զարգացման ու սփյուռքի նախարարներ է նշանակել: Տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել Սուրեն Պապիկյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, իսկ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ փոխվարչապետ:
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արայիկ Հարությունյանին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
ԱՄՆ-ի քաղաքականության մեջ կատարված փոփոխությունները, այդ թվում՝ Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու վերաբերյալ Վաշինգտոնի որոշումը անդրատլանտյան հարաբերություններին վնաս է հասցրել երկարաժամկետ հեռանկարով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Սոչիում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերը:
Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը նամակ է հղել «Լույս» հիմնադրամի աշխատակազմին ու կրթաթոշակառուների համայնքին:
Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատունը, ինչպես եւ պլանավորված էր, կբացվի մայիսի 14-ին՝ Իսրայելի կազմավորման 70-րդ տարեդարձի օրը:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի կարծիքով՝ թավշյա հեղափոխության ղեկավարությունը շատ ճիշտ դիրքորոշում է որդեգրել արտաքին քաղաքականության վեկտորները որոշելիս։
Մի քանի հազար մարդ է Իրանի քաղաքների փողոցներ դուրս եկել ի նշան միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ բողոքի:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, մայիսի 11-ին, ուրբաթօրյա աղոթքից դուրս գալիս, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել:
«Մեզ համար այս պահին ամենակարևորն այն է, որ այս իրավիճակում մեր ազգային անվտանգության խնդիրների նահանջ չունենաք, և արտաքին քաղաքական վեկտորը չփոխվի»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մայիսի 16-18-ին այց կկատարի ԱՄՆ, որի ընթացքում բանակցություններ կվարի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը տեղին է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցը, որ Արցախը պետք է բանակցային սեղան վերադառնա։
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ է արել՝ երկրից «դուրս շպրտել» իրանական զինված կազմավորումներին, որոնց պատճառով, ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով, Դամասկոսի խնդիրներն ավելի շատ են, քան օգնությունը:
Իրանի փորձագետների խորհրդի անդամ Ահմադ Խաթամին հայտարարել է, որ եթե Իսրայելը շարունակի «անխոհեմ» գործել, Թել Ավիվը եւ Հայֆան կոչնչացվեն:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությունը մերժել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանի կողմից ներկայացված օրինագիծը, որով կոչ էր արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը երաշխավորություն են ներկայացրել Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մայիսի 14-ին կայցելի Մոսկվա՝ կոնսուլտացիաներ անցկացնելու միջուկային գործարքի շուրջ. հանդիպում է սպասվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Իրաքի ամբողջ տարածքում մայիսի 11-ին «լռության օր է» խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ, որի ընթացքում արգելված է ցանկացած նախընտրական քարոզչություն: