
Իրանի ԱԳ նախարարը միջուկային գործարքի շուրջ իրադրությունը կքննարկի ՉԺՀ-ի, ՌԴ-ի և ԵՄ-ի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մայիսի 14-ին կայցելի Մոսկվա՝ կոնսուլտացիաներ անցկացնելու միջուկային գործարքի շուրջ. հանդիպում է սպասվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական դիվանագիտական գերատեսչության մի աղբյուր:
«Պարոն նախարարը շաբաթ օրը (մայիսի 12-ին) կայցելի Չինաստան, երկուշաբթի օրը (մայիսի 14-ին)՝ Մոսկվա, իսկ երեքշաբթի օրը (մայիսի 15-ին) Բրյուսելում կմասնակցի գործարքի եվրոպացի մասնակիցների հանդիպմանը,-ասել է զրուցակիցը:-Մոսկվայում Զարիֆը պլանավորում է հանդիպում ունենալ Լավրովի հետ»: «Կքննարկվի իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը»,-հավելել է նա: